X
Մենք սոց. ցանցերում

AR ակնոցներ ֆեյսբուքի կողմից

Facebook ընկերությունը ներկայացրել է AR (լրացուցիչ իրականություն) ակնոցների կատարելագործված նախագիծ, որը թույլ կտա ձեզ խլացնել շրջակայքի աղմուկն ու բարձրացնել ձայնը։

Ստեղշողները ցանկանում են ակնոցների մեջ ներկառուցել հատուկ խոսափողեր, որոնք կօգնեն վերահսկել շրջակա միջավայրի ձայների ծավալը: Այս նորամուծության միջոցով AR սարքը թույլ կտա, օրինակ, լսել ձեր զրուցակցին աղմկոտ վայրում։

AR ակնոցները հետևելու են օգտագործողի գլխի և աչքերի շարժումներին և ելնելով դրանից ընտրելու են, թե նա ինչն է ուզում լսել և ինչը խլացնել։ Հեղինակների խոսքով ՝ դրանք նախատեսված չեն լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար, թեպետ կարող են նաև նրանց օգնել։

«Սա ամբողջությամբ արտահայտում է ֆեյսբուքի առաքելությունը։ Լսողության կորուստը չպետք է խանգարի մարդկանց շփվել միմյանց հետ», – նշում են ինժեներները:

Facebook Reality Labs Research-ի թիմը նաև մշակել է «աուդիո առկայություն» հնարավորությունը, որը վերստեղծում է տարածության մեջ ձայնի տարածումը AR և VR ձևաչափերով: Ապագայում գյուտարարները մտադիր են համակարգը հարմարեցնել օգտագործողների ականջի անհատական ​​ձևին և հետագայում ուսումնասիրել «նոր տեխնոլոգիաներ, որոնք կարող են ընդլայնել, պաշտպանել և բարելավել լսողության ունակությունը ՝ հնարավոր դարձնելով բարձրացնել մարդու կենտրոնացումը»:

Նյութը՝ afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս