X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Դերասան Ռոբերտ Պատինսոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ «Բեթմեն»-ի նկարահանումները կրկին հետաձգվել են

Warner Bros. կինոընկերությունը հայտնել է, որ Մեթ Ռիվզի «Բեթմեն» ֆիլմի նկարահանումները կրկին դադարեցվել են ` նկարահանող խմբի մեկ անդամի կողմից կորոնավիրուս հաստատվելու փաստի պատճառով: Ավելի ուշ Vanity Fair հրատարակությունը գրել է, որ հիվանդությունը ախտորոշվել է գլխավոր դերասան Ռոբերտ Պատինսոնի մոտ:

Նկարահանումները վերսկսվել էին ընդամենը երեք օր առաջ: Ի սկզբանե «Բեթմեն»-ի նկարահանումները սկսվել էին փետրվարին, բայց մարտին ընդհատվել էին համաճարակի պատճառով:

Առաջին թրեյլերը հրապարակվել էր օգոստոսի 22-ին։ Ռեժիսորն այն ներկայացրեց DC FanDome միջոցառման ժամանակ։Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչ օգոստոս նկարահանվել է ֆիլմի միայն մեկ քառորդ մասը։ Պրեմիերան նախատեսված է 2021 թվականի սեպտեմբերին։

Նյութը՝ afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս