X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Ինչպե՞ս աշխատել տանից և չկորցնել արդյունավետությունը

Ոչ բոլորն են արդեն վերադարձել իրենց գրասենյակներ, իսկ որոշ ընկերություններ նույնիսկ երկարացրել են իրենց աշխատողների հեռավար աշխատանքը: Շատերը պարզեցին, որ անհնար է ամբողջ օրը տանը մնալ, վերցրին իրենց նոութբուքը և շարժվեցին դեպի անաղմուկ մի սրճարան կամ որևէ այգու նստարանին աշխատելու։ Ինչպե՞ս կենտրոնանալ այս միջավայրում ու արդյունավետ աշխատել։

Հիշեք ՝ մի աշխատեք այն սենյակում, որտեղ մահճակալ կա

Որպեսզի չխելագարվեք հեռավար աշխատանքի ընթացքում, ավելի լավ է նախօրոք կազմակերպեք ու ստեղծեք աշխատանքային միջավայր: Գլխավոր կանոնն է ՝ չաշխատել պառկած: Ոչ բազմոցին, ոչ մահճակալին: Մեդիա խորհրդատու Ալեքսանդր Ամզինն արդեն տաս տարի է, ինչ գրեթե չի այցելում գրասենյակ և նույնիսկ մշակել է աշխատանքը արդյունավետ դարձնելու իր սեփական մեթոդը: «Աշխատելիս հարկավոր է մեկուսանալ տնից», – ասում է Ամզինը: – Նախ, ականջակալներ դրեք, նույնիսկ եթե երաժշտություն չեք լսում: Երկրորդ, մի աշխատեք այն սենյակում,որտեղ գտնվում է ձեր մահճակալը: Նա կհաղթի »:

Մի վախեցեք աշխատել տարբեր վայրերից

Ո՞ր աշխատանքային միջավայրն է ավելի հարմար։ Սա իհարկե ինդիվիդուալ է և յուրաքանչյուրն ինքն է ընտրում իրեն հարմարը։ Գուցե աղմուկը, սննդի հոտը կամ անընդհատ փոփոխվող միջավայրը կխանգարե՞ն ձեզ, կամ ընդհակառակը կօգնեն ձեզ կենտրոնանալ։ The Challenger կայքի խմբագիր Անաստասիա Բարանովան անընդհատ ճանապարհորդում և աշխատում է տարբեր կետերից `լինի դա սրճարան, ինքնաթիռ թե բազային ճամբար Էլբրուսի մոտակայքում: «Ես ստեղծագործական աշխատանքով եմ զբաղվում, որը միևնույն ժամանակ պահանջում է կենտրոնացման բարձր աստիճան», – ասում է Անաստասիան: – Փորձում եմ տեղերը փոխել, բայց նախապես համոզվում եմ, որ դա չի վնասի աշխատանքային գործընթացին: Եթե ​​եղանակը թույլ է տալիս, ես սիրում եմ մինչև լանչը տանը աշխատել , իսկ հետո դուրս գալ ուտելու և սրճարանում աշխատելու: Ես փորձեցի աշխատել գրադարանում, բայց դա ինձ դուր չեկավ։ Լռությունը կարծես ճնշում էր և խանգարում: Ենթադրում եմ, որ ես պարզապես սովոր եմ շուրջս բաժակների աղմուկին: Օրվա կեսին, գրեթե ցանկացած սրճարանում, մարդկանց մեծ մասը նստում է իրենց նոութբուքերով։  Ես ինձ զգում եմ իրադարձությունների կենտրոնում, կարծես թե աշխատում եմ գործընկերներիս շրջանում, պարզապես դեռևս ծանոթ չեմ նրանց հետ»:

Նախապես դասավորեք ձեր իրերը, պայուսակում պետք լինի անհրաժեշտ ամեն բան

Եթե ​​տնից դուրս եք աշխատում, հարկ է հիշել, որ ձեզ հետ վերցնեք այն ամենը, ինչ հարկավոր է ՝ գաջեթներ, տետր, թեթև սնունդ, դեղորայք և գիրք (ընդմիջման հնարավորություն ունենալու դեպքում): «Համակարգչից բացի, ես անպայման հետս վերցնում եմ նոութբուքի և հեռախոսի լիցքավորող սարքեր, ականջակալներ, մի շիշ ջուր, անձնագիր, թաց անձեռոցիկներ », – ասում է Անաստասիա Բարանովան: – Փորձում եմ հարմարավետ հագուստ կրել, երբ գիտեմ, որ ստիպված եմ ամբողջ օրը համակարգչի մոտ նստել: Ցուրտ օրերին ես անպայման ուսապարկումս ունենում եմ ծալովի կոմպակտ ժիլետ»:

Նախապես պլանավորեք աշխատանքային օրվա ընթացքում կատարվելիք առաջադրանքները

Հեռավար աշխատանքն ունի անվերջ ձգվելու վտանգ և կա հավանականություն, որ ծանրաբեռնվածությունից կառաջանա գերհոգնածություն։ Դրանից խուսափելու համար ավելի լավ է նախապես հասկանալ կատարվող առաջադրանքների քանակը ու ճիշտ պլանավորել աշխատանքային օրը։

Մի մոռացեք կարգապահության մասին. այն հարկավոր է նույնիսկ հեռակա աշխատելիս

Նույնիսկ եթե հեռավար աշխատանքում ամենից շատ գնահատում եք ճկունությունը, մի մոռացեք ձեր առօրյայի մասին: Օրինակ, Ալեքսանդր Ամզինը հավատարիմ է հետևյալ սխեմային. առավոտյան նա զբաղվում է անձնական նախագծերով, ողջ օրը տրամադրում է աշխատանքային առաջադրանքներ կատարելուն և փորձում է երեկոն անցկացնել ընտանիքի հետ:

Փորձեք տարբեր մեթոդներ ու գտեք ձեր համար ամենաարդյունավետը

Ալեքսանդր Ամզինը հեռավար ֆորմատով տասը տարվա աշխատանքի ընթացքում փորձել է արդյունավետության բարձրացման բազմաթիվ մեթոդներ և նույնիսկ դրա մասին գիրք է գրել ՝ «Չհամակարգված խորհուրդներ»: Մեթոդներից «Լոլիկի ժամաչափը» գրեթե միշտ աշխատում է։ Այն իրենից ենթադրում է 25 րոպե աշխատանք, 5 րոպե ընդմիջում գրաֆիկը։ Նաև պահում ես 3 նոթատետր՝ հրատապ հարցերի համար, ակտիվ նախագծերի համար, որոնց կարող են սպասել և փոքր խնդիրների համար, որոնցով հեշտությամբ կարելի է զբաղվել ազատ ժամանակ։

Աշխատանքային պրոցեսը հաճելի դարձրեք

«Ընդմիջումների ժամանակ զվարճալի նկարներ փնտրեք համացանցում (դրանք կզվարճացնեն ցանկացածին), սուրճով կրուասան  կերեք (ավելի արագ աշխատելու շարժառիթ),  և  ձեր կողքին միշտ մեկ բաժակ ջուր ունեցեք, – խորհուրդներով է կիսվում Անաստասիա Բարանովան։ – Գիշերները լավ քնեք, բոլոր երեկույթները պլանավորեք ուրբաթ և հանգստյան օրերին»:

Նյութը՝ meduza.io, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս