X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Իլյուզիոնիստը ուղիղ եթերում հելիում փուչկներով թռիչք կատարեց 5 կմ բարձրության վրա

Իլյուզիոնիստ Դեյվիդ Բլեյնն իրականացրեց իր «Համբարձում» նոր հնարքը․ նա օդում թռչեց հելիումի փուչիկներով։ Հնարքը հեռարձակվել է աճպարարի յութուբյան ալիքում։

Բլեյնն ի սկզբանե մտադիր էր թռչել Նյու Յորքը Նյու Ջերսիից բաժանող Հուդզոն գետի վրայով։ Սակայն եղանակային վատ պայմանների պատճառով թռիչքը ենթարկվեց փոփոխության։ Այժմ իլյուզիոնիստը մտադիր է Արիզոնայում պարզապես հասնել 5,5 կիլոմետր բարձրության:

Ըստ TJournal- ի, հեռարձակումն սկսվել է Բելեյնի ու նրա դստեր ՝ Դեսայի թռիչքուղում հայտնվելուց: Շոումենի խոսքով ՝ դստեր լույս աշխարհ գալուց հետո նա դադարեցրել է լայնամասշտաբ ու ռիսկային հնարքներ կազմակերպելը, բայց այժմ հույս ունի, որ «Համբարձումը» կոգեշնչի աղջկան: Բլեյնը թռիչք է կատարում առանց պարաշյուտի, նա այն կկրի միայն մոտ երեք հազար մետր բարձրության վրա:

Հնարքը կատարելու համար աճպարարը դասընթացներ է անցել, ստացել է պրոֆեսիոնալ պարաշյուտիստի կոչում (դրա համար անհրաժեշտ է նետվել առնվազն 500 անգամ) և բոլոր անհրաժեշտ լիցենզիաները:

Նախագիծը Բլեյնի առաջին ուղիղ հեռարձակումն է 2012 թվականից ի վեր, երբ նա 72 ժամ կանգնեց մոտ վեց մետր բարձրության վրա գտնվող միլիոն վոլտ լարմամբ սյունի վրա։

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս