X
Մենք սոց. ցանցերում

Թղթից ստեղնաշար․ ԱՄՆ գիտնականների նոր գյուտը

ԱՄՆ-ի Պերդյու համալսարանի գիտնականները ստեծել են Bluetooth-ստեղնաշար, որը սովորական թղթի տեսք ունի։ Գիտնականները ստեղծել են տպագրական գործընթաց, որի ընթացքում բարձր ֆտորի պարունակությամբ մոլեկուլները կիրառվում են թղթի կամ ստվարաթղթի վրա։ Սա թույլ է տալիս նյութի մեջ էլեկտրական շղթաներ ներմուծել: Այսպիսով, հետազոտողների տպագրած ստեղնաշարը կարող է միանալ ցանկացած սարքի:

Ստեղծողների խոսքով ՝ մի քանի տարի անց յուրաքանչյուրը կկարողանա իր համար տպել նման ստեղնաշար: Ստեղնաշարն էլեկտրաէներգիա չի պահանջում. Այն էներգիա է առաջացնում օգտագործողի մատների հետ շփումից:

Միևնույն ժամանակ, կանադացի գիտնականները ստեղծել են ակնոցներ, որոնք օգնում են բարձրացնել արդյունավետությունը։ Դրանք օգտագործողին հայտնում են, երբ վերջինս ծուլանում է և կարդալիս անընդհատ որևէ բան է ձգձգում ։

Նյութը՝ afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս