X
Մենք սոց. ցանցերում

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Apple օգագործողներն ավելի գրավիչ են

iOS թե՞ Android․ բանավեճը կարող է հավերժ տևել։ Առաջատար հեռախոսների  տարբերակների համեմատությունը տարեցտարի ավելի ու ավելի բարդ է դառնում, քանի որ այժմ ուշադրությունը ոչ միայն տեխնիկական ու ծրագրային հնարավորությունների վրա է, այլև մարքեթինգային քայլերի։ CompareMyMobile-ի աշխատակիցները փորձ են անցկացրել ՝ պարզելու համար, թե ով է ավելի գրավիչ թվում ժամադրության հավելվածներում:

Նրանք ծանոթությունների կայքում ստեղծել են մի քանի զույգ հաշիվներ։ Նրանք բոլորը գրեթե 100%-ով նույնական են, բացառությամբ մի տարբերության։ Առաջին պրոֆիլում օգտատերը ակնհայտորեն օգտագործում էր Apple-ի արտադրանքները, իսկ երկրորդում ՝ նա նախընտրում էր Android-ով աշխատող գաջեթներ։

Ուսումնասիրելով 15 խոշոր քաղաքներում ավելի քան 50,000 սվայփեր հետազոտողները եկել են այն եզրակացության, որ առաջին խմբի օգտվողներն ավելի գրավիչ են թվում: Եթե գլխավոր լուսանկարում iPhone էր երևում, ապա դեպքերի 76%-ով այդ էջով հետաքրքրվում էին այլ օգտատերերը։ Apple Watch-ը ապահովեց 61% հավանականություն, իսկ AirPods- ը `41%:

Էջի գլխավոր լուսանկարում Samsung սմարթֆոնի առկայությունը հետաքրքրություն էր առաջացնում միայն 19% դեպքերում։ Blackberry-ի օգտագործողների համար ժամադրության հավելվածները ոչ մի հնարավորություն չեն թողել։ Ձեր պրոֆիլում լուսանկար տեղադրեք այս սարքը ձեռքին և հաջողության հասնելու հավանականությունը կնվազի 74% -ով: Տեսնես ի՞նչ արդյունք կգրանցեր օգտատերը, որի լուսանկարում կերևար Nokia 3310 հեռախոս։

Նյութը՝GQ, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս