X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Շոտլանդիայում աճուրդի ժամանակ 490 հազար դոլարով ոչխար են գնել

Շոտլանդիայում աճուրդի է հանվել վեց ամսական տեքսել ցեղատեսակի գառնուկը։ «Կրկնակի Ադամանդ» անունով կենդանու արժեքը կազմեց 367,5 հազար ֆունտ (490 հազար դոլար):

The Guardian-ի հաղորդմամբ, աճուրդը սկսվել էր $ 13,000-ից և պայքարը թեժ էր ընթանում: Այնքան, որ երեք հայտատուներ ստիպված էին բանակցել «Կրկնակի Ադամանդ»-ի համատեղ սեփականության համար։

Ոչխարի երեք տերերից մեկը՝ Ջեֆ Էյքենը պատմում է, որ աճուրդից առաջ մի քանի շաբաթ է, ինչ կենդանին իր ուշադրության կենտրոնում էր։Էյքենը կարծում է, որ «Կրկնակի Ադամանդ»- ը գենետիկորեն կատարյալ է:

«Դա նույնն է, ինչ ցանկացած այլ բիզնես ՝ ձիարշավությունը կամ անասնապահությունը: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ առանձնահատուկ բան է հայտնվում, և երեկ հայտնվեց մի տեքսել: Բոլորն ուզում էին իրենց բաժինն ունենալ», – բացատրեց նա:

Տեքսել ոչխարները շատ հայտնի ցեղատեսակ է նույնանուն փոքրիկ կղզուց, որը գտնվում է Նիդեռլանդների մոտակայքում: Տեքսելը Ֆրանսիա է բերվել մոտ 1933-ին, իսկ Մեծ Բրիտանիա `1970-ին: Համաձայն 2012 թ.-ին EBLEX British Sheep Breed-ի ուսումնասիրության, այս ցեղին բաժին է ընկնում Մեծ Բրիտանիայի շուկայի 27% -ը: Ըստ ուսումնասիրության ՝ Տեքսելը երկրորդ ամենատարածված ցեղատեսակն է: Այս ոչխարները հետևողականորեն վաճառվում են հնգանիշ գումարներով, բայց այս դեպքում նրա վաճառքը վերածվեց իսկական պայքարի։

Աճուրդում ամենաթանկը վաճառված ոչխարի նախորդ ռեկորդը մոտ 230,000 ֆունտ էր: Այն սահմանվել էր 2009 թվականին:

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս