X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Աշխարհի ամենաերկար ֆիլմերը

Օգոստոսի 28-ին և 29-ին Մոսկվայի «Garage Screen» կինոթատրոնում ցուցադրվեց Բելա Թարրայի «Սատանայական տանգո» ֆիլմը, որը ողջ կինոյի պատմության մեջ համարվում է ամենաերկարներից՝ 7 ժամ։ Ձեզ ենք ներկայացնում պատմության մեջ ամենաերկար տևողություն ունեցող ֆիլմերը․

Քսաներորդ դար – Novecento (1976, Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա, Գերմանիա)

20-րդ դարի պատմությունը երկու իտալական ընտանիքի օրինակով պատմող ֆիլմի տևողությունը 5 ժամ 18 րոպե է։

Նապոլեոն – Napoléon (1927,  Ֆրանսիա)

Համր, սև ու սպիտակ պատմական բլոկբաստերը տևում է 5 ժամ 32 րոպե։

Կոմմունա – La commune ( 1871, Ֆրանսիա)

Փիթեր Ուոթքինսի 5 ժամ 45 րոպե տևողությամբ դոկուդրաման պատմում է Փարիզի հեղափոխական կառավարության մասին։

Սատանայական տանգո – Sátántangó (1994, Հունգարիա, Գերմանիա, Շվեյցարիա)

7 ժամ 12 րոպե՝ Լասլո Կռասնախորկաի էպիկ վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմը ներկայացնում է հետկոմոնիստական Հունգարիան։

Շոա – Shoah (1985, Ֆրանսիա)

Հոլոքոստի մասին դոկումենտալ ռեֆվիեմի տևողությունը 9 ժամ 26 րոպե է։

Ֆիլիպինյան ընտանիքի էվոլյուցիան – Ebolusyon ng isang pamilyang Pilipino (2004, Ֆիլիպիններ)

Ռեժիսոր Լավ Դիասի մասշտաբային ընտանեկան սագան տևում է 10 ժամ 47 րոպե։

Out 1, մի դիպչիր ինձ – Out 1, noli me tangere (1971, Ֆրանսիա)

Ժակ Ռիվետտի ֆիլմի տևողությունը 12 ժամ 23 րոպե է։

Նյութը՝ afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս