X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ «Ռոմայի» ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ ելույթ է ունենում «Ռոմայի» կազմում, պաշտոնապես դարձավ հռոմեական ակումբի ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է «Ռոմայի» պաշտոնական կայքը։

Մխիթարյանը նույնպես գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում մասնավորապես ասված է․

«Հարգելի ընկերներ, ուրախ եմ տեղեկացնել, որ հիմնական պայմանագիր եմ ստորագրել «ջիալոռոսիների» հետ: Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում«Արսենալին», ակումբի անձնակազմին և միլիոնավոր «զինագործներին», ովքեր ինձ աջակցել են շուրջ մեկուկես տարի:

Հատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին, որն ինձ բերեց այս ակումբ ու հավատաց իմ ուժերին: Այժմ պատրաստվում եմ նոր մարտահրավերի և Սերիա Ա-ում իմ երկրորդ տարվա արկածներին: Ես սիրում եմ Հռոմը, սիրում եմ այս ակումբը, իսկ ակումբի երկրպագուներն իմ սրտում են: Ես բոլոր ջանքերս կներդնեմ՝ օգնելու թիմին հասնելու նպատակներին»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս