X
Մենք սոց. ցանցերում

Իլոն Մասքը ներկայացրել է նոր չիպերը, որոնք անմիջապես միանում են մարդու ուղեղին

Մինչ մասնագետները պայքարում են Բիլ Գեյթսի կողմից մարդկանց չիպավորման միֆերի դեմ, Իլոն Մասքը կազմակերպում է շնորհանդես, որտեղ ներկայացնում է մարդկանց ուղեղի միացմամբ աշխատող Link նոր չիպերը։

«SpaceX» և «Tesla» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը ներկայացրել է Neuralink նյարդային ինտերֆեյսը, որն անմիջապես կապվում է մարդու ուղեղի հետ և թույլ է տալիս այն միացնել համակարգչին: Շնորհանդեսի տեսանյութը հրապարակվել է «Neuralink» ընկերության կայքում (նույնպես պատկանում է Մասքին):

Link անունով Neuralink նոր չիպը ռոբոտի կողմից իրականացվող կարճատև վիրահատության միջոցով տեղադրվում է ուղեղի մեջ։ Այն կտրում է գանգի մի կտոր և տեղադրում է չիպը համապատասխան հատվածում։ Վիրահատությունը կարող է իրականացվել առանց անզգայացման, և հիվանդը նույն օրը կարող է տուն գնալ:

Link չիպերը փորձարկվել են երկու փորձարարական խոզերի վրա, որոնցից մեկը ներկա է եղել շնորհանդեսի ժամանակ: Չիպը  իրական ժամանակում կարդում էր նրա ուղեղի ազդանշանները , բայց դրանք չէր կարողանում վերծանել, ինչը նշանակում է, որ առայժմ այն չի կարող օգտագործվել այլ սարքերի վրա  հրահանգներ ուղարկելու համար: Իմպլանտի հեռացումը, ըստ Մասկի, հնարավոր է առանց ծանր հետևանքների, ինչը նրանք արդեն արել են խոզերից մեկի հետ, չնայած դեռ պարզ չէ, թե ինչպես է փակվելու գանգի անցքը:

Նման նեյրոինտերֆեյս տեխնոլոգիաներ գոյություն ունեն դեռ 2000-ականներից, բայց Իլոն Մասկը պնդում է, որ Neuralink-ի զարգացումն ավելի արդյունավետ է, քան իր նախորդներինը և ունի մի շարք առավելություններ: Դրանցից հիմնականը ճկուն թելերն են, որոնք չիպը միացնում են ուղեղին: Դրանից առաջ օգտագործվում էին կոշտ էլեկտրոդներ, որոնք իմպլանտի համար երկարակյաց չէին: Բացի այդ, սարքերը պետք է վերալիցքավորվեն։ Link չիպերը նույնպես պետք է պարբերաբար լիցքավորվեն անխափան շահագործման համար: Neuralink-ը նախատեսում է օգտագործել անլար լիցքավորում ՝ Apple- ի նման:

Իլոն Մասքը տեխնոլոգիան համեմատեց «Սև հայելի» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի էպիզոդներից մեկի հետ, որտեղ գոյություն ուներ մի ինտերֆեյս, որը մարդու հետ ողջ օրվա ընթացքում կատարվածը ձայնագրում էր և հնարավորություն էր տալիս հետագայում աշխատել այդ ֆայլերի վրա։ Մասքն առաջարկում է Link-ն օգտագործել մտքի ուժով Tesla մեքենա կանչելու, երաժշտության ուղիղ մուտքը դեպի ուղեղ ապահովելու, վիդեոխաղերի կառավարման և այլ նպատակներով։

Մասքը պլանավորում է մարդկանց վրա փորձարկումները սկսել այս տարվա վերջին: Որպես փորձարկողներ կներգրավվեն ողնուղեղի ծանր վնասվածքներով հիվանդները: Նրա ընկերությունը նման փորձեր կատարելու թույլտվություն չի ստացել, սակայն ԱՄՆ սննդի և դեղանյութերի անվտանգության վարչությունն արդեն իսկ Link- ը ներառել է որպես «առաջխաղացնող» սարք: Մասքը պնդում է, որ առաջին կոմերցիոն նեյրոնային սարքավորումները թանկ կլինեն, բայց ժամանակի ընթացքում դրանց արժեքը կնվազի մինչև մի քանի հազար դոլարի և նույնիսկ ավելի ցածր:

Մամուլի հաղորդագրությունների համաձայն Neuralink ընկերությունում շատ քիչ աշխատողներ են մնացել ։Աշխատակիցների վրա մեծ ճնշում է գործադրվում, օրինակ ՝ նրանց տրվում է մի քանի շաբաթ ժամանակ այն նախագծերի համար, որոնք վրա աշխատանքը ամիսներ է պահանջում:

Նյութը՝ afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս