X
Մենք սոց. ցանցերում

YouTube-ը ռեկորդային թվով տեսանյութեր է հեռացրել հարթակից

YouTube-ը ռեկորդային թվով տեսանյութեր է հեռացրել  2020 թ.-ի երկրորդ ՝ «կորոնավիրուսային» եռամսյակում: Այս մասին պլատֆորմը հայտարարել է իր զեկույցում:

Ընդհանուր առմամբ, ապրիլ-հունիս ամիսներին ջնջվել է ավելի քան 11,4 միլիոն տեսանյութ: YouTube-ի տվյալներով ՝ ջնջված տեսանյութերի այս քանակը պայմանավորված է նրանով, որ պլատֆորմը ընդլայնել է տեսանյութերի ֆիլտրման գործում արհեստական ​​ինտելեկտի դերը ՝ այն ընտրել է 10.9 միլիոն արգելված տեսանյութ:

YouTube-ի կանոնների համաձայն, պոռնոգրաֆիկ բնույթի, բռնության դրդող կամ ատելություն հրահրող տեսանյութերը ջնջվում են հարթակից: COVID-19- ի հետ կապված, մարդիկ այժմ ավելի քիչ են մասնակցում  YouTube-ի տեսանյութերի վերահսկման գործընթացին։ Դրա փոխարեն օգտագործվում է հատուկ տեխնոլոգիա:

Նյութը՝ afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս