X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Դերասան Չեդվիք Բոուզմանի մահվան մասին թվիթը դարձել է ամենադիտվածը սոց․ցանցի պատմության մեջ

Օգոստոսի 28-ին Լոս Անջելեսում մահացել էր «Սև հովազ» ֆիլմի աստղ Չեդվիք Բոուզմանը։ Նա 43 տարեկան էր, 2016-ին նրա մոտ ախտորոշվել էր հաստաղիքի քաղցկեղ։

Twitter-ում գրառումը, որում դերասանի ընտանիքը հայտնում է նրա մահվան մասին, սոցիալական ցանցի պատմության մեջ դարձել է ամենատարածվածը: Օգոստոսի 30-ի առավոտյան թվիթը ստացել էր ավելի քան 6,4 միլիոն հավանում: Դերասանի մահվան մասին հայտարարվել էր օգոստոսի 29-ին ՝ նրա պաշտոնական էջում:

Նախորդ ռեկորդը պատկանում էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի 2017 թվիթին, որտեղ նա մեջբերում է Նելսոն Մանդելայի խոսքերը։ «Ոչ ոք չի ծնվում այլ մարդու նկատմամբ ատելությամբ մաշկի գույնի, ծագման կամ կրոնի պատճառով», – գրել էր Օբաման իր թվիթերում:

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս