X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Մարդկանցով լի տանը ամենահեշտն է միայնակ զգալը․ Մայքլ Ջեքսոն

Օգոստոսի 29-ին փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է։ Լեգենդար արտիստը կդառնար 62 տարեկան։ Ձեզ ենք ներկայացնում նրա մի քանի մեջբերումներից․

Ես նույնն եմ, ինչ բոլորը: Եթե քերծվածք ստանամ, արյուն է գալու։

Ես աշխարհում ամենաերկար երաժշտական ​​կարիերայից մեկն ունեմ: Եվ ես անչափ հպարտ եմ, որ դարձա այն ընտրյալը, որին շնորհվեց անխոցելիություն:

Ես երաժշտության վետերան եմ դարձել դեռ այն ժամանակ, երբ փոքր էի։

Յուրաքանչյուր ոք, ով մանկուց աստղ է դարձել, տառապանքի նույն շրջանն է անցնում: Ինչ-որ պահի, դու այլևս այն հրաշալի երեխան չես, որ վերջերս էիր: Դու մեծանում ես և դա քո շրջապատին դուր չի գալիս, քանի որ նրանք ուզում են, որ դու միշտ փոքր լինես:

Հայրս փայլուն մենեջեր էր: Բայց ես ուզում էի, որ նա պարզապես հայր լիներ։

Սովորելու լավագույն միջոցը վարպետի աշխատանքին հետևելն է։

Միշտ ցանկացել եմ ստեղծել երաժշտություն, որը կազդի ու կներշնչի գալիք սերունդներին: Դե իսկապես, ո՞վ կուզենա մահկանացու լինել։

Ես երբեք չեմ ասել ՝ «Ես Հիսուսն եմ»: Բայց, հավանաբար, որոշ զուգահեռներ կան իմ և Քրիստոսի միջև: Գուցե ինձ ուղարկել են այստեղ բարի լուրը պարի միջոցով հասցնելու համար: Բայց ես փրկչի բարդույթ չունեմ:

Մարդիկ կարծում են, որ ճանաչում են ինձ, բայց ինձ թվում է, որ նրանք սխալվում են:

Ես երբեք չէի վախենում բեմ բարձրանալուց: Ես այնտեղ ինձ շատ ավելի հարմարավետ եմ զգում, քան այլուր:

Մարդկանցով լի տանը ամենահեշտն է միայնակ զգալը:

Ես միշտ փոքրինչ ուշադրության կարիք եմ ունեցել։

Աշխարհի ամենահզոր բանը մարդն է և նրա աղոթքը:

Այնքան լավ է ողջ լինելը։

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս