X
Մենք սոց. ցանցերում

Շեքսպիրն ամենայն հավանականությամբ բիսեքսուալ էր

Սեպտեմբերի 10-ին Cambridge University Press կողմից լույս կտեսնի All the Sonnets of Shakespeare գիրքը, որի վրա աշխատել են շեքսպիրյան առաջատար ուսումնասիրողներ Սթենլի Ուելսիը և դոկտոր Փոլ Էդմոնդսոնը։

Մեծ բանաստեղծի սոնետները, որոնք սովորաբար հաշվարկվում են 154-ը հրատարակվել են բազմմաթիվ անգամներ` սկսած 1609 թվականից, երբ դրանք հրատարակվեցին մի հին ամսագրում։  Այնուամենայնիվ, նոր հրատարակությունն ունի 182 սոնետ, ներառյալ նրանք, որոնք ի սկզբանե գրվել են որպես Շեքսպիրի պիեսների մաս։ Գործերը ներկայացված են լինելու ըստ դրանց գրելու հերթականության, ինչը նախկինում նույնպես չի եղել։

Շեքսպիրի սոնետներն ավանդաբար բաժանվում են երեք կատեգորիաների և դասավորվում են ըստ բանաստեղծությունների հասցեատերերի հերթականության ՝ «Գեղեցիկ երիտասարդությանը», «Բանաստեղծ-մրցակցին» և «Սև տիկնոջը»:

Գրքում ներառված են նաև բանաստեղծությունների բացատրական ծանոթագրություններ և ժամանակակից թարգմանություններ: Խմբագիրները ձգտում են կոտրել «երկարակյաց կենսագրական առասպելները» և «նոր հայացք» հաղորդել Շեքսպիրի կյանքին, ասվում է Cambridge Press-ի կայքում։

Այնուամենայնիվ, տեսությունը, որ Շեքսպիրը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ էր, նոր չէ  և իրենց գրքում Ուելսը և Էդմոնդսոնը հույս ունեն վերջ տալ դրամատուրգի սեռականության վերաբերյալ բազմամյա բանավեճերին: «Որոշ սոնետներ, որոնք շատ սեռական բնույթ ունեն, միանշանակ ուղղված են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Անկասկած, Շեքսպիրը բիսեքսուալ էր», – ասել է Էդմոնդսոնը The Telegraph-ին:

Ուելսը նշում է «երկու բիսեքսուալ բնույթի մինի դրվագներ» 40–42 և 133–134 սոնետներում, որոնք մանրամասն նկարագրում են հեղինակի, մի տղամարդու ու մի կնոջ միջև հնարավոր սիրային եռանկյունին։ Առաջին մինի դրվագի սոնետում Շեքսպիրի սիրեկանն իբր «հեղինակի մոտից տանում է իր սիրուհուն», բայց խեղճ Ուիլյամը, չնայած դավաճանությանը, դեռ հիանում է իր երկու սիրահարների գեղեցկությամբ:

Նյութը՝ GQ, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս