X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Քանյե Ուեսթը չի վճարում աշխատավարձերն ու գաղափարներ է գողանում

Քանյե Ուեսթը չի վճարում իր YEEZY կայսրության աշխատակիցներին, նրանց ստիպում է կատարել արտաժամյա աշխատանք և գաղափարներ ու տեխնոլոգիաներ է գողանում այլ ընկերություններից։ Համենայնդեպս դրանում համոզված են հայցվորները, ովքեր դատարան են դիմել ռեփերի դեմ։

Մեղադրողը վիդեոտեխնոլոգիաներով զբաղվող MyChannel ընկերությունն է։ Երկու տարի առաջ նրանք համագործակցեցին Քանյե Ուեսթի հետ ՝ միացնելու ուժերը և երկու կողմերի համար վաճառքը առավելագույնի հասցնելու նպատակով: Ընկերության խոսքով ՝ MyChannel-ը հավատարմորեն կատարել է իր խոստումները, նախագծում կատարել է 7 միլիոն դոլարի և 10,000 աշխատաժամի ներդրումներ, իսկ ռեփերը անտեսել է պայմանագիրը:

Կես տարի անց Ուեսթը ոչ միայն չսկսեց աշխատել, այլ նաև հանդիպեց Adidas-ի ներկայացուցիչների հետ ու ներկայացրեց MyChannel-ի գաղափարները՝ իբրև իր սեփականը։ Ի վերջո ընկերության համբերության բաժակը լցվեց և նրանք դատի տվեցին ռեփերին։ Գաղափարներ գողանալու մեղադրանքին նրանք ավելացրին նաև, որ Ուեսթը աշխատողներին չի վճարել աշխատավարձեր։ Ռեփերը դեռևս ոչինչ չի մեկնաբանել։

Նյութը՝ GQ, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս