X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Մամեդյարովի «պնդումները չեն համապատասխանում իրականությանը». ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի արտգործնախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, այսօր մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունն ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: «Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը: Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով», ասել է Նաղդալյանը։

Ավելին՝ azatutyun.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս