X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Ամերիկացին հայտնաբերել է երկաթե մեծ սեյֆ, որի վրա գրված է «Բացողը կստանա ներսինը»

Նյու Յորք նահանգում ամերիկացի ֆերմեր Քըրք Մեթիսի հողամասում ինչ-որ մեկը հսկայական երկաթե սեյֆ է թողել։ Տղամարդն այդ պահին գործերով դուրս էր եկել քաղաքից։ Երբ վերադարձավ, հայտնաբերեց անսովոր նվերն ու նրան ամրացված մի գրություն։ Այնտեղ գրված էր․ «Բացողը կստանա ներսինը»:

Մեթիսը փորձեց ինքնուրույն բացել պահարանը, որը կշռում է ավելի քան 200 կիլոգրամ, բայց չկարողացավ: Այնուհետև օգնության հասան հարևանները: Նրանք բութ գործիքներով հարվածեցին խորհրդավոր տուփին, փորձեցին թուլացնել, բայց արդյունքի չհասան: Դաշտից, որտեղ հայտնվել էր երկաթե սեյֆը, տեղափոխվեց Մեթիսի տուն:

Տղամարդը մինչ այժմ չգիտի թե ինչ կա ներսում և կարծես արդեն չի էլ ուզում իմանալ։ «Ես կարծում եմ, որ սա պետք է որպես գաղտնիք մնա», – ասել է նա: Միևնույն ժամանակ մարդիկ վիճում են միմյանց հետ, թե որտեղի՞ց է երկաթե արկղը հայտնվել, ի՞նչ կա ներսում և ինչպե՞ս կարելի է բացել այն։

«Եթե բացենք, ապա ներկայացումը կավարտվի։ Այս բարդ ժամանակաշրջանում, երբ բոլորը մտահոգված են վիրուսով և քաղաքականությամբ, չբացվող սեյֆի հանգամանքը հնարավորություն է տալիս մարդկանց մոռանալ խնդիրների մասին և ժամանակ ծախսել սրա շուրջ խոսակցությունների ու քննարկումների վրա», – ասում է Մեթիսը: Նա նախատեսում է պահարանը նվիրել տեղական թանգարանին:

Նյութը՝ afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս