X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

«Գունավոր մարդիկ» տերմինը տեղի՞ն է, թե՞ ոչ

Գրող Դեյմոն Յանգը բացատրում է, թե ինչու՞ է առաջին հայացքից անմեղ ու տոլերանտ թվացող «գունավոր մարդիկ» տերմինը  նույնքան վիրավորական։

2017 թվականին ես Փիթսբուրգում մասնակցում էի ռասսայական խտրականությունների դեմ պայքարին նվիրված կոնֆերանսի։ Օրվա վերջում կոնֆերանսի մասնակիցներից մեկն ինձ հարցրեց «Գունավոր մարդկանց առջև ծառացած անհավասարությունները վերացնելու ռազմավարությունների մասին»։ Իմ պատասխանը սովորականից փոքր-ինչ ավելի սուր էր: Գիտեի, որ «գունավոր մարդիկ» տերմինը սպիտակամորթների համար շատ հարմար արտահայտություն է, քանի որ նրանք, պարզապես անհարմար են զգում օգտագործել «սև» բառը։ Նախկինում նման դեպքերի ժամանակ նրանց ինչ-որ կերպ շտկելու կամ պարզաբանումներ խնդրելու փոխարեն, ես սովորաբար ձևացնում էի, թե նրանք ասել են «սև մարդիկ» և  պատասխանում էի հարցին։ Բայց այս անգամ, հավանաբար սոված լինելու պատճառով, մի փոքր անսովոր պատասխան տվեցի։ Ասացի «Այստեղ բոլոր հավաքվածները սևեր են և կոնֆերանսն էլ նվիրված է սև ամեն ինչի, ինչու՞ եք ինձ հարցնում գունավոր մարդկանց մասին։ Ի՞նչ է դա նշանակում»։

Այդ կոնֆերանսից հետո «գունավոր մարդիկ» բառակապակցությունը մեխվեց իմ մեջ և ես միայնակ ձեռնամուխ եղա աշխարհից վերացնելու այդ տերմինը։ Ես ուզում եմ, որ այդ տերմինը մեռնի ճիշտ նույն ձև, ինչպես Ջորջ Քլունին՝ «Գերազանց փոթորիկ» ֆիլմում։

«Գունավոր մարդիկ» տերմինը միշտ չէ, որ անօգուտ է եղել․ այն գոյություն ուներ շատ դարեր առաջ, բայց մեր բառապաշարում հայտնվեց 1980-ականների վերջերին։ Այն եկավ փոխարինելու «ոչ սպիտակներ» և «փոքրամասնություն» տերմիններին։ Տերմինը նպատակ ուներ միավորել տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներին և առաջացնել համերաշխություն: «Վրիժառուների» նման մի բան, որոնք միասին պայքարում են ռասիզմի դեմ:

Հետագայում այս տերմինի տակ խառնվեցին տարբեր մշակույթների ու տարբերի խնդիրների բախվող առանձին ռասսայական խմբերը։ Օրինակ չինական ծագում ունեցող ամերիկացիների նկատմամբ կողմնակալությունը կտրականապես տարբերվում է մեքսիկական ծագման ամերիկացիների նախապաշարմունքային խնդիրներից։ Բայց նրանց բոլորին այսօր անվանում են «գունավոր մարդիկ»։

Այս ամառ սպիտակամորթ ամերիկացիները վերջապես հայտանբերեց, որ նախ գոյություն ունի ռասիզմ, և որ ամեն ինչ շատ լուրջ է։ Որոշ ժեստեր, ինչպիսիք են թվիթերյան գրառումները, իհարկե մեծամասամբ ձևական բնույթ են կրում, բայց էլի լավ է, քանի որ այն հանգեցնում է թեմայի շուրջ խոսակցությունների, քննարկումների։

Երբ այն կոնֆերանսի վերջում, ինձ մոտեցավ կազմակերպիչներից մեկն ու հարցրեց, թե ինչպե՞ս եմ նախընտրում, որ ինձ անվանեն, ես պատասխանեցի․ «Իսկ ի՞նչ վատ բան կա սև բառի մեջ»։

Նյութը՝ GQ, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս