X
Մենք սոց. ցանցերում

Պառկել զոմբիներով շրջապատված դագաղի մեջ․ Տոկիոյում սթրեսի դեմ նոր մեթոդ են մշակել

Ճապոնիայում մտածել են կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սթրեսը մեղմելու նոր եղանակ: Տոկիոյի բնակիչներին առաջարկել են պառկել ապակյա կափարիչով դագաղի մեջ:

Դագաղը տեղադրված է մի սենյակում, որտեղ էլեկտրական սղոցները ձեռքերին զոմբիներ կան։ Դրանք այցելուներին սպառնում են հաշվեհարդար տեսնելով: Ցուցադրությունը տևում է 15 րոպե և արժե 800 իեն, այն հորինել է Scare Squad պրոդյուսերական ընկերություն։ Գտնվում է Տոկիոյում ավտոբուսային կայարաններից մեկի հանգստի սրահում։

Այսպիսով, կազմակերպիչները փորձում են դերասաններին զբաղեցնել համաճարակի ժամանակ։ Նրանք սովորաբար ելույթներ են ունենում թեմատիկ այգիներում, սակայն այգիների փակ լինելու պատճառով նրանք զրկվել էին աշխատանքից։

«Դագաղները հեշտությամբ տեղաշարժվում են, ուստի մենք ընտրեցինք դրանք և գտանք կատարյալ մութ սենյակ: Մեզ համար սա լավ բիզնես է, իսկ այցելուների համար `հաճույք և ադրենալին։ Համաճարակն առաջացնում է սթրես և մենք հույս ունենք, որ մարդիկ իրենց մի փոքր ավելի լավ կզգան, եթե նրանց փոքրինչ բղավելու հնարավորություն տրվի», – ասում է շոուի կազմակերպիչներից մեկը ՝ Կենտա Իվանան:

Նյութը՝ afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս