X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Էրեբունու հանրակացարանների տասնյակ բնակիչներ կտեղափոխվեն նորակառույց բնակարաններ

Երեւանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.8 եւ հ.10 շենքերի կամ, որ նույնն է, Էրեբունու հանրակացարանների տասնյակ բնակիչներ կտեղափոխվեն նորակառույց բնակարաններ, քանի որ իրենց շենքերը 4-րդ կարգի վթարային են եւ վտանգավոր մարդկանց կյանքի ու առողջության համար: Քաղաքացիներին բնակարաններ նվիրելու մասին որոշման նախագիծն ընդգրկված էր Երեւանի ավագանու այսօրվա՝ հունիսի 24-ի արտահերթ նիստի օրակարգում, որն, ի վերջո, ընդունվեց միաձայն: Վթարային շենքերում ապրողներն Էրեբունուց կտեղափոխվեն Աջափնյակ վարչական շրջան՝ Շինարարների, Մարգարյան, Սիսակյան փողոցներում կառուցվող բազմաբնակարան շենքեր: Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշեց, որ հատկացվում է 39 բնակարան:

Ավելին՝ armtimes.com

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս