Կինոգետ, գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ լույս է տեսել Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» գիրքը՝ Ռուբեն Ղուլյանի թարգմանությամբ։ Այն սկզբունքորեն նոր բնագրային թարգմանություն է, որտեղ ներառված են նաև ծանոթագրությունները։ Ըստ Բոյաջյանի, այս հրատարակությունը՝ որպես նոր ժամանակների թարգմանական նվաճում, հավակնում է դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը մեր գրատպության մեջ:
Լույս է տեսել գրքերի գիրքը՝ Դանտեի «Աստվածային կատակերգությունը»: Սա Արբուն Տայանի մեզ հայտնի թարգմանությունը չէ, որ…
Geplaatst door Zaven Boyajyan op Maandag 17 augustus 2020
