Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

06:19
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Հեռուստատեսություն

Սթիվեն Սաքուր

Անգլիացի լրագրող Սթիվեն Սաքուրը BBC հեռուստաալիքով վարում է «Բարդ զրույց» (HardTalk) հաղորդումը, ինչպես նաև BBC World News-ի ուրբաթօրյա գլխավոր թողարկումը։ 15 տարի եղել է BBC-ի արտասահմանյան թղթակիցը։ Աշխատում է նաև BBC Radio 4 –ում ու մի շարք թերթերում։ Ծնվել է 1964 թվականին Անգլիայի Լինքոլնշիր կոմսությունում։

Սովորել է Էդվարդ VI թագավորի գիմնազիայում, Քեմբրիջի Էմմանուել քոլեջում, Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան պետական կառավարման դպրոցում։

1986 թվականից BBC-ում է։ Որպես BBC Radio-ի թղթակից Սաքուրն է հայտնել 1986 թվականին Չեխոսլովակիայում թավշյա հեղափոխության մասին, ինչպես նաև 1990-ին Գերմանիայի վերամիավորման մասին։ Պարսից ծոցի պատերազմի ժամանակ նա լուսաբանում էր հակամարտությունը և որպես կցված լրագրող ութ շաբաթ անկացրել է բրիտանական բանակի հետ։ Պատերազմի ավարտին նա առաջին թղթակիցն էր, ով հայտնում է իրաքյան զորքերի նահանջի մասին։

1992-ից 1995 թվականներին Սաքուրը գտնվում էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որպես Մերձավոր Արևելքում BBC-ի թղթակից։ Հետագայում տեղափոխվեց Երուսաղեմ, որտեղ աշխատում է 1995-ից մինչև 1997 թվականը: Նա լուսաբանել է ինչպես Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի մահը, այնպես էլ Յասեր Արաֆաթի օրոք Պաղեստինի ինքնավարության աճը։

1997-ից 2002 թվականներին նշանակվել է Վաշինգտոնում BBC-ի թղթակից և լուսաբանել է Լևինսկու սկանդալը: Հետագայում նա լուսաբանեց ԱՄՆ-ի 2000 թվականի  նախագահական ընտրություններն ու հարցազրույց վերցրեց նախագահ Ջորջ Բուշից։

2005-ին Սաքուրը փոխարինեց վետերան լրագրող Թիմ Սեբաստյանին որպես BBC- ի HARDtalk ծրագրի մշտական հաղորդավար: Այդ օրվանից նա հարցազրույց է ունեցել Վենեսուելայի Նախագահ Ուգո Չավեսի, Բրազիլիայի Նախագահ Լուիզ Ինիցիո Լուլա դա Սիլվայի, Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի, Մեքսիկայի Նախագահ Ֆելիպե Կալդերոնի, Իսրայելի Նախագահ Շիմոն Պերեսի, Պաղեստինյան ազգային ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի,Մալայզիայի վարչապետ Մահաթիր Մոհամադի և ընդդիմության առաջնորդ Անվար Իբրահիմի, Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի, ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի, ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ:

2010 թվականի նոյեմբերին Սաքուրը միջազգային հեռարձակողների ասոցիացիայի կողմից (AIB) համարվեց «Տարվա միջազգային հեռուստատեսային դեմք»։ Sony Radio Awards 2013-ին առաջադրվել է «Տարվա խոսքի հաղորդավար» անվանակարգում։

2017 թվականի հունիսին Ժնևյան դիվանագիտության և միջազգային հարաբերությունների դպրոցի կողմից Սաքուրին շնորհվեց միջազգային հարաբերությունների պատվավոր դոկտորի (DIR) կոչում։

BBC HARDtalk յութուբյան ալիքում ամենաշատ դիտումն ունի մոդել, պոռնոաստղ Միա Խալիֆայի հարցազրույցը, որը հրապարակվել է 2019 թվականի սեպտեմբերի 6-ին և ունի 3,5 մլն-ից ավելի դիտում։ ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովի 2018 թվականի հարցազրույն ունի 206 հազար դիտում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը 3 օրում հավաքել է ավելի քան 156 հազար դիտում։

Հեղինակ՝ Կարեն Կոլոսով

 

 

 

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Արցախ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության...

Հայաստան

Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին...

Արցախ

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ For ENG scroll down«Տղաս, ես քեզ պաշտում եմ, բայց դու պետք է իմանաս, որ Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան չկա»։ Արցախի ԱԺ-ում...

Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր և անխոհեմ է համարել Թուրքիայի քաղաքական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ֆոնին։ «Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք...