X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց ցույցերը

Ինչպես հաղորդում է CNN-ը, հունիսի 12-ից սկսած՝ Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց ցույցերը՝ ընդդեմ կառավարության՝ արտահանձնման նոր օրինագծի, որով թույլատրվում է հանցագործների արտահանձնումը Չինաստանին: Որոշ օրերի ցուցարար-ակտիվիստների թիվը հասել է 2 միլիոնի: Վերջիններս մտավախություն ունեն, որ նոր օրինագծով Չինաստանը հեշտությամբ կթիրախավորի ընդդիմադիրներին և կրոնական փոքրամասնություններին: Չինաստանի ԱԳՆ-ի բարձրագույն պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Պեկինը «թույլ չի տա»՝ Հոնկոնգի բողոքի ցույցերը քննարկվեն առաջիկայում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, քանի որ դրանք բացառապես Չինաստանի ներքին գործերն են, և ոչ մի օտարերկրյա ուժ դրանց խառնվելու իրավունք չունի:
Տեսանյութը՝ CNN-ի:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս