X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ցանկացած իրավիճակում, որտեղ չկա հաստավզերի և փողի ազդեցություն, դուք տանուլ կտաք

Ազգային Ժողովի ամբիոնից հնչող որոշ ելույթներ ասոցացվում են մաղձի և թարախի արտանետման հետ։ ԲՀԿ ֆրակցիայի անդամները, որոնք, չգիտես ինչու, որդեգրել են նախատելու և սովորեցնելու գործելաոճը, կարծես մոռանում են, թե ինչ կուսակցություն են ներկայացնում և ով է իրենց գաղափարական հայրը։ Ծառուկյանի դրամապանակից ուղիղ սնուցմամբ օրենսդիր հորջորջող այս գործիչները, մեկը մյուսին խանգարելով, էժանագին մանիպույացիաներով փորձում են փակուղի մտցնել ցանկացած քննարկում։ Եթե տիկին Զոհրաբյանի դեպքում դա գոնե հնարավոր է վերագրել խորհրդարանական գործունեության փորձին, ապա նույնը դժվար է ասել տարատեսակ աբովյանների և պետրոսյանների դեպքում։ Պարոնայք խորհրդարանականներ, ձեր կուսակցության ստեղծման պահից մինչ օրս դուք այնքան խոցելի եք, որ ցանկացած իրավիճակում, որտեղ չկա հաստավզերի և փողի ազդեցությունը, դուք պարտվում եք։ Իսկ այսօր իրավիճակն այլ է։ Այնպես որ, ինչպես կասեր դասականը, հանգիստ նստեք տեղներդ։

Էդգար Բաբայան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս