X
Մենք սոց. ցանցերում

Պենտագոնը ՉԹՕ-ներ ուսումնասիրող աշխատանքային խումբ կստեղծի

Պենտագոնը կստեղծի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի չբացահայտված թռչող օբյեկտները: Այս մասին գրում է CNN- ը։ Ըստ թերթի ՝ շատ շուտով այդ մասին պաշտոնապես կհայտարարվի, իսկ խումբը կղեկավարի պաշտպանության նախարարի տեղակալ Դեյվիդ Նորքվիստը:

Նման ծրագրեր արդեն եղել են Միացյալ Նահանգներում: Առաջինը գործարկվել է 1947-ին և փակվել 1969-ին, քանի որ զինված ուժերը գիտակցեցին, որ սխալվում ու ՉԹՕ-ների տեղ են դնում ինքնաթիռներին, աստղերին ու ամպերին․ 12 հազար դեպքից նրանք միայն 701-ի դեպքում չեն սխալվել։ Վերջին ծրագիրը տեղի է ունեցել 2007 -2012 թվականներին։ Ըստ The New York Times- ի, դրա վրա ծախսվել է ավելի քան 22 միլիոն դոլար:

Սենատի հետախուզության հատուկ հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն նշել է, որ ավելի լավ կլինի, որ ուսումնասիրվող չբացահայտված թռչող մարմիններն ունենան այլմոլորակային ծագում, այլ ոչ թե ռուսական կամ չինական։

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս