X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների առաջիկա հանդիպումը խոստանում է երկու երկրների միջև լարվածության նվազեցում

People.com-ը անդրադարձել է ճապոնական Օսակա քաղաքում անցկացվելիք՝ G20-ի 14-րդ գագաթնաժողովում ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների առաջիկա հանդիպմանը: Պարբերականը նշում է, որ երկու երկրների նախագահների հանդիպումը ամենայն հավանականությամբ կնվազեցնի երկրների միջև եղած լարվածությունը, որը էական նշանակություն կունենա բաց տնտեսության մեխանիզմների կայունության պահպանման և դրանց կատարելագործման գործում: Նախագահների հանդիպումը կնպաստի նաև աշխարհի խոշորագույն տնտեսությունների միջև առևտրային լարվածության կրճատմանը: «Չինաստանը պատրաստվում է օգտագործել այս միջազգային հարթակը, որպեսզի ևս մեկ անգամ հաստատի միջազգային համագործակցությանը նվիրված իր պարտավորությունները»,-հայտարարել է Չինաստանի միջազգային ռազմավարությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների գծով ավագ գիտաշխատող Ժո Ֆանգինը: G20 գագաթնաժողովում կքննարկվեն նաև հարցեր, որոնք նվիրված կլինեն համաշխարհային տնտեսությանը, միջազգային առևտրական և ներդրումային հարաբերություններին, նորագույն տեխնոլոգիաներին, զբաղվածությանը, շրջակա միջավայրի պահպանությանը և այլն:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս