X
Մենք սոց. ցանցերում

Բելառուսական հեռուստաալիքների մի շարք դեմքեր հեռանում են աշխատանքից

Պետական մի շարք հեռուստաալիքներում աշխատող բելառուս լրագրողներ հայտնել են իրենց աշխատանքից ազատվելու որոշման մասին։

Համազգային հեռուստատեսությունից (ОНТ) դուրս են եկել հաղորդավարներ Եվգենի Պերլինը և Օլգա Բոգատիրևիչը։

«Ոչ ոք չի ազդել այս որոշման վրա, ես այն կայացրել եմ ինքս: Հուսով եմ, որ նույն #MayaKrainaBelarus- ը շուտով կվերադառնա», — գրել է Պերլինը իր Instagram- ում:

«Մենք քիչ ենք, բայց մենք կանք», — իր հերթին հայտնել է Բոգատիրևիչը։

Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև «Բելառուս 1» հեռուստաալիքի «Բարի լույս, Բելառուս !» հեռուստաշոուի հաղորդավարուհի Վերա Կարետնիկովան։ «Ես գրել էի, որ շուտով ամեն ինչ լավ կլինի: Այդպես էլ կլինի », — գրել է նա։ Նախորդ օրը հաղորդավար Սերգեյ Կոզլովիչն էր հեռացել հեռուստաալիքից:

Tut.by-ի հաղորդմամբ սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատվել են նաև «СТВ» հեռուստաընկերության հաղորդավար Տատյանա Բորոդկինան և բելառուսական ռադիոյի առաջին ալիքի աշխատակիցներ Ալեքսանդր Շուստերն ու Տատյանա Ֆիլիպչենկոն։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Բելառուս 1» հեռուստաալիքի ևս մեկ հաղորդավար՝ Անդրեյ Մակաենոկը նույնպես հեռացել է աշխատանքից։

Նյութը՝ meduza.io, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Նմանատիպ Նյութեր