X
Մենք սոց. ցանցերում

Ավստրալիայում քամու ուժգնացման պատճառով ջրվեժները սկսել են հոսել հակառակ ուղղությամբ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում երկու ջրվեժ  սկսել է հոսել հակառակ ուղղությամբ `ներքևից վերև: Այս անսովոր բնական երևույթը կոչվում է շրջված ջրվեժ:

Եղանակն է ստիպել, որ մեծ ալիքները օդ թռնեն։ Սիդնեյից հարավ գտնվող Թագավորական ազգային պարկում գտնվող ժայռի վրա քամու ուժգնությունը կազմել է ժամում 70 կմ։ Թասմանյան ծովից օդային հոսանքներն այնքան արագացան, որ ջրվեժները չկարողացան դիմակայել ճնշմանը:

Հրապարակված լուսանկարներում ու տեսանյութերում երևում է, թե ինչպես է քամին խանգարում ժայռից ջրի բնական հոսքին, և հոսքը արագորեն բարձրանում է ՝ ցրվելով տարբեր ուղղություններով:

Բացի այդ, նահանգի հարավային ափերին հորդառատ անձրևներ են տեղացել, ինչի հետևանքով  տարածաշրջանում գրանցվել են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր ջրհեղեղներ: Ցածրադիր բնակավայրերի բնակիչները ստիպված եղան տարհանվել․ հանգստյան օրերին անձրևի տեղումների քանակը  ավելի քան 300 մմ էր։

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս