X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Վաղը կկայանա կառավարության արտահերթ նիստ

Վաղը՝ օգոստոսի 12-ին, կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի օրակարգում ընդգրկված է նաև արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու հարցը:

Ենթադրաբար, կառավարության նիստից հետո կհրավիրվի ԱԺ հատուկ նիստ՝ քննարկելու արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը։

Նշենք, որ մարտի 16-ից սկսված արտակարգ դրությունը կառավարությունը արդեն 5-րդ անգամ է երկարաձգում։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին պարետատան նիստից հետա հայտարարել էր, որ իշխանությունները չեն կարող արտակարգ դրությունը անընդհատ երկարացնել, բայց նաև չեն կարող հաշվի չառնել համաճարակային իրավիճակը։

Օրերս պարետատան նիստից հետո պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց որ կառավարությունը որոշել է վերջին անգամ ևս մեկ ամսով երկարաձգել Արտակարգ դրությունը։ Նա սակայն ավելացրեց, որ մի շարք սահմանափակումներ կմեղմացվեն:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս