X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ինչո՞ւ Հայաստանի ժուռնալիստների միությունը չի միացել լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը

«․․․այսօր նախկին ոստիկանապետը շարունակում է անվայելուչ վարք դրսևորել լրագրողների նկատմամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենայն լրջությամբ քննության առնել տեղի ունեցած միջադեպը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին», – ասված է լրագրողական կազմակերպությունների տարածած հայտնի հայտարարության մեջ, որին միացել են լրագրողական գործունեություն ծավալող գրեթե բոլոր կազմակերպությունները՝ բացառությամբ «Մեդիա պաշտպան» կոչվող կազմակերպության՝ Աղասի Ենոքյանի գլխավորությամբ, և «Հայաստանի ժուռնալիստների միությունը»՝ Սաթիկ Սեյրանյանի ղեկավարությամբ։

Իհարկե, հնարավոր է, որ իրենց «խաբար չէին արել», բայց այսօր, անկասկած, տեղեկացված են ու շարունակում են լռություն պահպանել։

Աղասի Ենոքյանն իր կազմակերպությամբ կարող է ընդհանրապես չմիանալ՝ ոչինչ չի ակնկալվում այս սպառված կազմակերպությունից, բայց որ ժուռնալիստների միությունն է բացակայում ներկաների շարքից, մի տեսակ ընկալելի չէ։

Հասկանալի է, որ միությունը գլխավորող Սաթիկ Սեյրանյանը ընդդիմադիր դաշտում է դիրքավորվել և սեփական մեդիա ռեսուրսներն էլ վերածել է հակադիր բևեռի խոսափողի, բայց հո «Հայաստանի ժուռնալիստների միությունն» էլ իր սեփական «դուքանը» չի, որ ոնց ուզի, այնպես վարվի։

Ակնհայտ է, որ Սեյրանյանը շփոթում է ժամանակները և, մեղմ ասած, չի ցանկանում հաշվետու լինել ոչ միայն միության անդամներին, այլ նաև հասարակությանը, որ օբյեկտիվ սպասումներ ունի կազմակերպությունից։ Սպասումներ, որոնք իրավահենք են և չեն սպասարկում մի քանի հոգու նեղ անձնական շահերը։

Համոզված ենք, որ տիկին Սեյրանյանը բոլորից լավ ու հստակ գիտի իր ղեկավարած կառույցի իրավունքներն ու պարտականությունները, բայց եթե պատրաստ չէ կատարել միության նախագահի պաշտոնեական լիազորությունները, ապա իզուր ժամանակ է վատնում տվյալ պաշտոնում։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս