X
Մենք սոց. ցանցերում

Քեզ ու՞մ տեղն ես դրել, որ ուզում ես և՛ ցավեցնել և՛ երջանիկ լինել․ Ծով alizé

Գրող Ծով alizé-ն (Ծովինար Բանուչյան) հրապարակել է 2017-ին գրված իր մոնոլոգներից։

Եվ երբ նայում ես շուրջս, դու գիտես, որ ամեն ինչ շարունակվում է, ու տպավորությունը, թե բոլորը ինձ են հետևում, մի քանի օրից կանցնի։

Ես քո փոխարեն այդքան փշրված չէի լինի, իմաստ չունի, մեր օրերում լավ չի նայվում։

ԳԻտե՞ս, թե որքան են մարդիկ քայլում, որ մոռանան, իսկ դու առանց այդ էլ հիշողություն չունես։

Ինձ դուր չի գալիս, թե ինչպես ես հագնվել այսօր, թե .․․ինչու ՞ չես սանրել մազերս, լավ կլինի, որ չափոսաս ոչինչ, ինձ լավ նայի՛ր։

Ես աշխատանքի եմ, և ներքին ձայնս ամենավերջինն է, որին կլսեի։

Թո՛ղ ինձ, մի քիչ այս նոր թաղամասում շրջի՛ր, մինչև որ գամ։

Քեզ ու՞մ տեղն ես դրել, որ ուզում ես և՛ ցավեցնել
և՛ երջանիկ լինել։

Աշխատի՛ր երջանիկ չլինել․․․հանգի՛ստ ապրիր էլի․․․երջանկությունը շարքից դուրս է գալիս առաջին իսկ հարմար անփույթությունից․․․

Մտածի՛ր, որ դու ուրիշ էիր, կրկնի՛ր այնքան, որ դա ճշմարտություն դառնա։

Ու մի բան էլ, մենք ծիծաղից դեռ կմեռնենք, չմտածե՛ս․․․

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս