X
Մենք սոց. ցանցերում

Հայաստանի՝ այն ժամանակվա կառավարությունը, Սևրի հետևից ընկնելով, կորցրեց ամեն ինչ. Դավիթ Ֆիդանյան

100 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 10-ին, ստորագրվեց Սևրի դաշնագիրը: Թեմայի շուրջ զրուցել ենք պատմաբան Դավիթ Ֆիդանյանի հետ:

Վերջինիս կարծիքով՝ Սևրի պայմանագիրն ի սկզբանե չէր կարող կյանքի կոչվել, քանի որ մենք շատ մեծ պահանջներ էինք դրել և չէինք կարող դրանք իրականացնել:

«Հայաստանի՝ այն ժամանակվա կառավարությունը, Սևրի հետևից ընկնելով, կորցրեց ամեն ինչ».- նշում է Ֆիդանյանը՝ հավելելով, որ ռուս-թուրքական տանդեմը վերջ դրեց Հայաստանի Հանրապետության գոյությանը, և կարևորագույն դասը, որ պիտի քաղենք, այն է, որ պետք է մշտապես հույսներս մեզ վրա դնենք:

Պատմաբանի խոսքով՝Հայաստանը կռվում էր 3 ճակատով՝ Ռուսաստան, Թուրքիա, և ներքին թշնամի, և հիմա էլ, հարմար աշխարհաքաղաքական դասավորվածության դեպքում՝ Սևրի պայմանագիրը հնարավոր է օրակարգ բերել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս