X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Երնեկ մեզ, որ Մարինա Խաչատրյանն է փրկելու

«Դուք, քնեք, մի քանի օրից դավաճան Նիկոլը թուրքի հետ սահմանը բացում է։ Կգան, հետները քիրվայություն կանեք, ու ինձ չգրեք, ասեք հասի, օգնի, չեմ գալու, դա ձեզ քիչ է, քանի որ դուք քնած եք, չգոռգոռամ, հանկարծ չարթնանաք»,- հայտարարում է «ժամանակիս հերոսուհին»՝ Մարինա Խաչատրյանը։

Այստեղ են ասել՝ ով իր մասնագիտության մեջ տապալվում է, որոշում է քաղաքական գործիչ «վերաձևակերպվել»… երնեկ մեզ, որ Մարինա Խաչատրյանն է օրհասի ժամին փրկելու։

Ընդդիմադիր հպարտ կեցվածքով այս տիկինը եռանդի պակաս չունի՝ խոսում է ամենուր՝ կապույտ էկրաններից այն կողմ, էկրաններից՝ այս կողմ, համացանցում, աղբանոցում, դրսում, ներսում, փողոցներում։ Ընդդիմադիր դաշտի, ստորին օղակի այս ցցուն օրինակը դեմքի այնպիսի լուրջ արտահայտությամբ և ներքին հավատամքով է ստում, որ միջին գիտակցական զարգացում ունեցող ՀՀ քաղաքացու մոտ ձևավորվում է հստակ պատկեր՝ էժանագին պղպջակային օպերաների հրաշալի արտիստ ենք կորցրել՝ ի դեմս «Երկիր Ծիրանիի» նախկին անդամի։

Մարինա Խաչատրյանը պրիմիտիվ բամբասչի չէ, ցնդաբանություններ դուրս չի տալիս, պարզապես նա վառ երևակայություն ունեցող «հասարակական գործիչ» է, բժիշկ, որ իր առաքելությունը ամեն գնով է կատարում՝ «խորը թմբիրից արթնացնելով հիպնոսի տակ գտնվող զոմբիացած պողոսներին»։  Նա իր վրա պարտավորություն է վերցրել մշտարթուն հետևել իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի, նույնիսկ Մարիամ Փաշինյանի բոլոր քայլերն ու հայտարարությունները։ Եվ ոչ միայն քննադատել, այլև օգտվելով խոսքի ազատության իր իրավունքից, անպատվել, վարկաբեկել ինչպես հարիր է բոլոր բանսարկուներին, քանզի Խաչատրյան Մարինան տեսակով պայքարողներից է։

«Ես պայքարել եմ մինչև իշխանափոխություն և դրանից հետո՝ անարդարության, հակապետական գործողությունների դեմ, և շարունակելու եմ պայքարել», – չգիտեմ՝ սպառնում, թե՞ դատապարտում է մեր «խեղճ» ժողովրդին մասնագիտությամբ բժիշկ, հոգով՝ ամբիցիոզ քաղաքական գործիչը։

Հետհայացք ձգելով՝ վերջին տաս տարիներին ներքաղաքական առևտուրներում դեռ ոչ ոք այսքան բարձր չէր աղաղակել «էստի համեցեք»՝ մանրադրամի վերածվելով այս կամ այն քաղաքական միավորի ձեռքին՝ հարվածի տակ դնելով, այդքան հորջոջված, մարդկային պատիվը։

Եվ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ այն, որ սովորել ենք «պայքարող տեսակի» տակ քողարկված այս փերեզակուհուն պարբերաբար տեսնել և ունկնդրել «ընդդիմադիր մամուլում»՝ «քաղաքական մտքի գոհարներ» շարադրելիս։ Արդեն չենք էլ զարմանում, պարզապես գիտակցում ենք՝ բոլորն էլ երեխա, ընտանիք են պահում, օգտագործում են վերևից տրված  «տաղանդները», Մարինա Խաչատրյանի բաժինն էլ օրվա բովանդակությանը հարմար իշխանությունների վրա ցեխ շպրտելու փեշակն է՝ ըմբռնելով «յոլա ենք գնում»։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս