X
Մենք սոց. ցանցերում

Խելամիտ շոփինգի 5 կանոն

Ինչպե՞ս ձեր զգեստապահարանը բերել  կատարյալ հավասարակշռության և օգտակար գնումներ կատարել։

1․Կազմեք գնումների ցուցակ

Ձեր զգեստապահարանը ձևավորելու գիտակցված որոշում կայացնելու առաջին քայլը այն վերանայելն է: Գնահատեք, թե ինչն է պակասում, ինչի կարիք ունեք։ Այս բոլոր «բացերը» պետք է գրեք ցուցակում և ձեզ հետ տանեք գնումներ կատարելիս: Պլանավորման հաջորդ մակարդակը `առկա իրերը հավաքածուների վերածելն է ,որպեսզի հասկանանք, թե որ նոր հագուստը կամ աքսեսուարները տեղավորվում են ձեր զգեստապահարանի ընդհանուր ոճի մեջ։ Պետք է մտածել թե ինչի հետ կարելի է դրանք համադրել:

2․Ստուգեք որակը

Երբ արդեն ունեք  հիմնական գնումների ցուցակը, մի շտապեք այն իրականացնել մոտակա առևտրի կենտրոնում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին տեքստիլ թափոնների քանակությունն աճել է հարյուրավոր անգամներով։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ զանգվածային շուկայի խանութներից էժան հագուստները արագորեն դառնում են անօգուտ: Հագուստի արտադրությունը էական ազդեցություն է ունենում կլիմայի ճգնաժամի և օվկիանոսների աղտոտման վրա, և դուք ինքներդ էլ դժվար ցանկանաք ունենալ մի վերնաշապիկ, որի կարերը մի քանի լվացումից հետո քանդվելու են։ Ավելի լավ է նախապատվությունը տալ ավելի թանկ, բայց ավելի որակյալ իրերին։ Ավելի շատ գումար ծախսելով ՝ ապագայում կխնայեք ու ստիպված չեք լինի ամեն գեղեցիկ շոր դեն նետել մի քանի անգամ հագնելուց հետո։

3․Մի մոռացեք վերավաճառողների ու տեղական արտադրողների մասին

Երկար ծառայող ու որակով իրեր ձեռք բերելու համար պարտադիր չէ վազել հայտնի անուն ունեցող բրենդների խանութներ։ Ոչ խոշոր արտադրողների մոտ ավելի հեշտությամբ կկարողանաք համատեղել հարմար գինն ու որակը։ Նրանք ամենայն մանրակրկտությամբ հետևում են արտադրանքի որակին, քանի որ շուկայում մրցակցությունը մեծ է և շատ ուշադրություն են դարձնում գործվածքների ընտրությանը։

4․Ժամանակ հատկացրեք մտածելու համար

Կատարեք մտածված գնումներ։ Ձեզ գրավել է նորաձևության թրենդներից համարվող այն կարմիր վինիլային վերարկուն, բայց արդյո՞ք դուք ունեք մնացած այն իրերը, որոնք կարող եք համադրել դրա հետ։ Կամ հավանել եք այն տրիկոտաժե սվիտերը, բայց կարծում եք, որ նմանատիպ մի բան արդեն ունեք։ Եթե հավանած ապրանքը օնլայն խանութում է, ապա ավելացրեք այն ցանկությունների մատյանում, իսկ եթե անձամբ եք խանութի հանդերձարանում փորձել, ապա նկարվեք ու պահեք նկարը։ Մի փոքր ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ ու մտածեք գնման մասին։ Առաջին տպավորությունները շուտով իրենց տեղը կզիջեն ռացիոնալ գնահատականին։

5․Մի խափնվեք զեղչերին

Զեղչերն իհարկե հաճելի են, բայց գիտակից գնորդը նախևառաջ պետք է ինքն իրեն հարցնի «Որքա՞ն է անհրաժեշտ այս բանը իմ զգեստապահարանում»: Եթե ​​դուք չեք կարող վստահորեն պատասխանել, որ այս վերնաշապիկը  հիանալի կերպով համապատասխանում է ձեր ոճին և գոնե մի քանի այն իրերին, որոնք արդեն ունեք, ապա պետք է հետաձգել գնումները: Այո, «-50%» մակագրությամբ կարմիր գնապիտակը գայթակղիչ կարող է թվալ, բայց եթե առաջնորդվեք միայն դրանով, ապա մեծ ռիսկ կա, որ նոր իրը ձեր զգեստապահարանում իր վրա փոշի  կհավաքի ու կսպասի մի առասպելական հարմար առիթի, որ այն կրեք։ Պատճառն այն է, որ այն ոճաբանորեն «ձերը չէ»։

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս