X
Մենք սոց. ցանցերում

Netflix-ի այս ամառվա ամենադիտված սերիալներն ըստ Forbes-ի

Forbes-ը վերլուծել է Netflix հոսքային ծառայության շոուների վարկանիշները և հրապարակել է այս ամռան ընթացքում ամենադիտվող հեռուստաշոուների թոփ 10-ը։

2020 թվականի ամառվա ընթացքում ամենահաջողված սերիալը «Չբացահայտված գաղտնիքներ» դոկումենտալ-քրեական շոուն է, որը պատմում է բազմաթիվ չբացահայտված հանցագործությունների մասին։ Հաղորդումն առաջին անգամ եթեր է հեռարձակվել հեռուստատեսությամբ՝ 1987-2010 թվակններին։ 2020-ին Netflix-ը վերագործարկեց սիրված շոուն։

Վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել է  «Հատակը լավա է» խաղային ռեալիթի շոուն: Երրորդ հորիզոնականում է  «Անիծվածը» սերիալը պրեմիերային սեզոնը, որի գլխավոր դերում հանդես է գալիս «13 պատճառ՝ ինչու» սերիալից հայտնի Քեթրին Լենգֆորդը։

Տասնյակում ներառվել են նաև բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանի մասին պատմող «Վերջին պարը» դոկումենտալ սերիալը, դերասան Զաք Էֆրոնի «Down to Earth» ճամփորդական շոուն, «Գաղտնի շքանշան» ֆանտաստիկ սերիալը, «Միանձուհի-մարտիկը» արկածային դրաման, «Avatar: The Last Airbender» մուլտֆիլմը, «Անամոթները» սերիալն ու «Օֆիս» սիթքոմը։

Նյութը՝afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Նմանատիպ Նյութեր