X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 225-ով, բուժվածներինը` 125-ով, գրանցվել է մահվան 6 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 225-ով՝ հասնելով 40 հազար 410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 125-ով և հասել 32 հազար 520-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ երեկ իրականացվել է 1576 թեստավորում, ընդհանուր առմամբ մինչ այժմ իրականացվել է 176 հազար 14 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 791-ի: Եվս 228 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 871 մարդ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս