X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Դատարանը մերժեց. Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, քիչ առաջ մերժել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ,Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Նազարյանին ձերբակալումը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս