X
Մենք սոց. ցանցերում

Ախալքալաքում անհանգիստ է. հրդեհված բնակարաններ, վնասված հյուրանոց, սպանվել է 1 երիտասարդ

Ախալքալաքի կենտրոնում օգոստոսի 8-ի,  ժամը 20:00-ի սահմաններում երիտասարդների միջև բախում է տեղի ունեցել, կրակոցներ են  արձակվել։

Ինչպես հաղորդում է «Ալիք մեդիա»-ն, միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքից 27- ամյա երիտասարդ է մահացել:

Առկա տեղեկատվության համաձայն՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի երիտասարդների և Ախալքալաքի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ կամ նրա մտերիմների միջև կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով բախումները ավելի լայնամասշտաբ են դարձել:

Երիտասարդների մի խումբն Ախալքալաքում վառել է «Արտսեկ»  հյուրանոցի սեփականատիրոջ հետ առնչություն ունեցող չորս բնակարան, ինչպես նաև կոտրել հյուրանոցի դռներն ու ապակիները, ապա վառել նաև հյուրանոցը:

Այս պահին Ախալքալաքում աշխատում են հատուկ ստորաբաժանումները, և մի շարք մունիցիպալիտետներից ժամանած հրշեջ փրկարարները:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս