X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Հոնկոնգի վարչակազմի ղեկավարի նկատմամբ` Չինաստանի պատճառով

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառում Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմի և 10 այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ Չինաստանի պատճառով:

ԱՄՆ Ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինի խոսքով ՝ պատժամիջոցներն ուղղված են այն մարդկանց, ովքեր քայքայում են Հոնկոնգյան ինքնավարության սկզբունքները: «Միացյալ նահանգները աջակցում է Հոնկոնգի ժողովրդին», — ավելացրել է Մնուչինը:

Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները որոշել է պատժամիջոցներ կիրառել անց այն բանից հետո, երբ Չինաստանը Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենք սահմանեց, ինչը թույլ է տալիս Չինաստանի ազգային օրենքները կիրառել Հոնկոնգում:

Ընդ որում, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը շարունակում է աճել:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս