X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Եթե սիրում եք Բելառուսը, բաց թողեք․ Ընդդիմության տեսաուղերձը լռության օրվանից առաջ

Օգոստոսի 7-ին՝ լռության օրվանից առաջ Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ Վերոնիկա Ցեպկալոյի և Մարիա Կոլեսնիկովայի հետ միասին Յութուբում վիդեոուղերձ է հրապարակել։ Այն ուղղված է բելառուս ժողովրդին, ուժային կառույցներին ու գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Տեսանյութում Տիխանովսկայան շեշտեց, որ «բելառուսները սեփականություն չեն և երկիրը չպետք է պատկանի մեկ անձի»: Խոսելով բողոքի ակցիաների մասին ՝ նրանք նշել են, որ «Բելառուսը արթնացել է և երբեք այլևս չի քնի»,  «այս իրադարձությունները կմտնեն համաշխարհային պատմության մեջ»: Դիմելով ոստիկանությանը, Կոլեսնիկովան ասաց, որ «իրենք չեն վախենում ուժայիններից և հպարտանում են նրանցով», ինչպես նաև դեմ են ժողովրդի և իրավապահ մարմինների միջև բախումներին:

«Իշխանություններն ասում են, որ սիրում են Բելառուսը և չեն հրաժարվի իրենց սիրելիից  (Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն են օգոստոսի 4-ին): Մենք ասում ենք նրանց. եթե սիրում եք, թողեք », – ասվում է ուղերձում։

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայանալու են նախագահական ընտրություններ։ Գործող նախագահ Լուկաշենկոն առաջադրվում է արդեն 6-րդ անգամ։ Նախագահի 2 թեկնածուներ այս պահին ձերբակալված են, ևս մեկը լքել է երկիրը։

Նյութը՝ tvrain.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս