X
Մենք սոց. ցանցերում

Ավստրալական Shazam-ը ճանաչում է սարդերի ու օձերի տեսակները

Ավստրալացի զույգը ստեղծել է մի հավելված, որը կարողանում է լուսանկարի միջոցով տարբերակել օձերի ու սարդերի տեսակները։ Մյուրեյ և Նիկ Սքարս ամուսինները 2014 թվականին Սիդնեյից տեղափոխվում են Վուդդոնհոգ, որտեղ հայտնաբերում են տարատեսակ թունավոր կենդանիների։ «Critterpedia» անունով հավելվածի գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ ընտանիքին Մեծ Բրիտանիայից հյուր է եկել Նիկի մայրը։

«Նա այստեղ գտնվելու ընթացքում մի քանի անգամ հանդիպեց կարմիր օձերի ու շարունակ հարցնում էր, ի՞նչ են սրանք և ի՞նչ կլինի եթե կծեն։ Երբ ինչ-որ բան էր թռչում պատուհանի մոտ նա քարանում էր։ Մեզ համար բարդ էր այդքան ինֆորմացիա գտնել ինտերնետում, որ բացատրեինք Նիկի մորը» – ասում է Մյուրեյը։

Հենց այդ ժամանակ էլ ամուսինների գլխում միտք ծագեց, թե որքան հրաշալի կլիներ, եթե լիներ մի ծրագիր, որը կճանաչեր կենդանիներին ու կպատմեր դրանց մասին։ Kickstarter-ի միջոցով հնարավոր դարձավ գումար հավաքել գաղափարը կյանքի կոչելու համար։

Critterpedia- ի թիմը աշխատել է տարբեր մասնագետների հետ, բայց նախագծի կարևորագույն խորհրդատուներից մեկը Ավստրալիայի Գիտությունների ազգային գործակալությունն է՝ CSIRO- ն:

https://www.instagram.com/p/CDdtS11MLrq/?utm_source=ig_web_button_share_sheet

Հավելվածը լուսանկարներով ոչ միայն ճանաչում  է սարդերին ու օձերին, այլ նաև հուշում է, թե դրանցից ո՞րն է պոտենցիալ վտանգավոր: Ծրագիրը կարող է նաև ցույց տալ տվյալ տեսակի  աշխարհագրությունը որոշակի տարածաշրջանում և տալ նախազգուշացնող խորհուրդներ։

Նիկն ու Մյուրեյը կարծում են, որ հավելվածը բացի մարդկանց կյանքեր փրկելուց նաև կփոխի մարդկանց վերաբերմունքը թունավոր արարածների նկատմամբ, որոնց ամեն անգամ տեսնելիս ցնցումների մեջ են հայտնվում։

Նյութը՝esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս