X
Մենք սոց. ցանցերում

Ռասիզմն ու այլ սոցիալ-քաղաքական դիրքորոշումները պայմանավորված են մարդու գենտիկայով

Օսլոյի համալսարանի գիտնականները կիսվել են մարդու գենետիկայի և նրա սոցիալ-քաղաքական դիրքորոշման փոխհարաբերությունների մասին ուսումնասիրության արդյունքներով։

Ուսումնասիրությանը մասնակցել են մոտ երկու հազար նորվեգացի մոնոզիգոտային և դիզիգոտային երկվորյակներ՝ ծնված 1945-ից 1960 թվականների ընթացքում։ Նրանք պատասխանել են 6 հասարակական-քաղաքական հայացքների մասին հարցերի։ Բոլոր հարցերն ուղղված էին սոցիալական գերիշխանության գնահատմանը ` ներառյալ արդյո՞ք պատասխանողը հակված է ռասիզմի կամ ռասիստական ​​հայացքների:

Ուսումնասիրության մասնակիցները խոսել են գնչուների արտաքսման, հանցագործների համար խիստ պատիժների սահմանման, միգրացիոն քաղաքականության խստացման և այլնի մասին: Պատասխանները համեմատվել են նույնական գեն ունեցող երկվորյակների (մոնոզիգոտային) և դիզիգոտային (նրանց գեները միայն կիսով չափ են համընկնում) երկվորյակների միջև։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն ՝ նորվեգացի գիտնականները պարզեցին, որ մարդը ծնվել է որոշակի տեսակետների նախատրամադրվածությամբ: Այն իհարկե կարող է փոփոխվել կյանքի ընթացքում, բայց նաև կարող է ավելի ամրապնդվել, եթե այդ հայացքների կրումը հանդիպի ուրիշների կողմից աջակցության։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս