X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

Անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագիրը տվել է իր պտուղները

2019 թվականին աղքատության փուլային հաղթահարման նպատակով ընտանեկան նպաստ ստացող 1000 ընտանիք ընդգրկվել էր կառավարության՝ Անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ծրագրի առաջին 6 ամիսների արդյունքները։ Բոլոր մարզերում իրականացրած հեռախոսային հարցումները փաստում են․

  • 2019 թվականին իրականացված 1091 ծրագրերի արդյունքում 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ անասնագլխաքանակն ավելացել է 899 հորթով, 269 գոճիով, 523 գառով և 7 ուլով։
  • Շահառուների մեծ մասը միջին տարիքի գյուղաբնակ, երբևէ ուղղակի վարձատրվող աշխատանք չկատարած և բարձրագույն կրթություն չունեցող անձինք են (67-30 տոկոսը 45 տարեկան անձինք են, 27 տոկոսը՝ 45-65 տարեկան, 88 տոկոսը երբևէ վարձատրվող աշխատանք չի ունեցել, 79 տոկոսը՝ միջնակարգ կրթություն ունի)։
  • Հարցվածների 93 տոկոսը, ընդհանուր առմամբ, գոհ է ծրագրից։ Բոլորը գոհ են ծրագրի կազմակերպման ընթացքից։
  • 56 տոկոսը նշել է, որ այս ծրագրի արդյունքում իրենց եկամուտներն ու սոցիալ-տնտեսական վիճակը որոշ (երբեմն՝ չնչին) չափով է փոխվել։ Մնացած 44 տոկոսի մոտ դեռևս փոփոխություն չի եղել՝ որոշ դեպքերում պայմանավորված իրացման խնդիրներով և անասնակերի գնման դժվարություններով։
  • 35 տոկոսը նշել է, որ ծրագրի հետևանքով բարելավվել է ընտանիքի սննդի որակը և բազմազանությունը։
  • Հարցվածների միայն 7 տոկոսն է նշել, որ ծրագրի արդյունքում որոշ չափով ավելացել է ընտանիքում միջոցառումների կազմակերպումը։ Նույնքան շահառուներ նշել են, որ ծրագրի արդյունքում կարողացել են խնայողություններ կատարել և որևէ կենցաղային պայման բարելավվել։
  • Հարցվածների 14 տոկոսը նշել է, որ ավելացրել է անասնաքանակը (բացի ծրագրով ձեռք բերվածը և ծնածը)։
  • 67 տոկոսը նշել է, որ նախատեսում են ավելացնել անասնաքանակը առաջիկա 1-2 տարվա ընթացքում։ Մնացած 23 տոկոսը նշել են, որ ֆինանսական խնդիրներ ունեն, վստահ չեն, որ կկարողանան ավելացնել։
  • Արտագնա աշխատանքի մեկնելու մտադրություն ունեցող հարցվածների 45 տոկոսը (ընդհանուր հարցվածների 12 տոկոսը) նշել են, որ այս ծրագիրը ազդել է արտագնա աշխատանքի մեկնելու իրենց որոշման վրա. ծրագրով պայմանավորված՝ որոշել են այլևս չմեկնել։ Մնացած 55 տոկոսը նշել են, որ հնարավորության դեպքում, կմեկնեն։

Նախարարը նշում է, որ հարցումների արդյունքում կքննարկվեն ծրագրի բարելավման հնարավորությունները։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս