X
Մենք սոց. ցանցերում

Նոր թռիչքներ StarLux Airlines-ից դեպի՝ «ոչ մի տեղ»

Թայվանական StarLux Airlines ավիաընկերությունը հայտարարել է զբոսաշրջային թռիչքների տոմսերի վաճառքի մասին։ Ինքնաթիռը կթռչի հարևան երկրների վրայով և հետ կվերադառնա մեկնման օդանավակայան։

Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքի բոլոր 188 տոմսերը վաճառվել են վաճառքի մեկնարկից գրեթե անմիջապես հետո։ Ուղևորությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին և կտևի երեք ժամ: Ինքնաթիռը կուղևորվի դեպի Ֆիլիպիններ և կվերադառնա  օդանավակայան: Ինքնաթիռը թռչելու է սովորականից ցածր բարձրության վրա, որպեսզի ուղևորները կարողանան դիտել տեսարանները:

Տոմսերի արժեքը 160 դոլար է և իր մեջ ներառում է լավագույն ռեստորաններից մեկից սնունդ։ StarLux Airlines ավիաընկերությունը հայտնել է, որ նրանք մտադիր են շարունակել այս թռիչքները ՝ հաշվի առնելով պահանջարկը։ Թայվանի 2 այլ խոշոր ավիաընկերություններ՝ China Airlines-ը և EVA Air-ը նույնպես հայտնել են «ոչ մի տեղ» գնացող թռիչքների մասին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս