X
Մենք սոց. ցանցերում

Օնլայն խանութները գրավում են հաճախորդներին

Խանութները դժվարությունների միջոցով են անցնում արդեն տևական ժամանակ, նույնիսկ մինչ կորոնավիրուսի համաճարակը։ Վերջին երկու օրերին սնանկ են հայտարարվել 200 տարվա պատմություն ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Men’s Wearhouse-ը և Lord & Taylor-ը։ Դրանցից առաջ ծանր ճակատագրի արժանացան նաև Neiman Marcus և Saks Fifth Avenue ընկերությունները։ Ցուցակը դեռ երկար կարելի է շարունակել։

Փոխարենը օնլայն խանութներն ամրապնդեցին իրենց դիրքերը և սա պայմանավորված չէ միայն լոք դաունով ու փակված խանութներով։ Դեռևս 2016 թվականին սպասվում էր, որ առցանց խանութների շրջանառությունը կկազմի 4 տրիլիոն դոլար: Համաճարակը միայն արագացրեց գործընթացը: Առանց խանութներն արդեն շուտվանից հաջող մրցակցության մեջ են օֆֆլայն խանութների հետ և նույնիսկ անձամբ ապրանքը տեսնելու ու շոշափելու առավելությունը իր տեղը զիջում է օնլայն հարթակներին։ Կարող ենք բերել Amazon-ի մեկ շաբաթյա փորձարկման ծառայության օրինակը։ 7 օր սպառելուց հետո պատվիրատուն ինքն է ընտրում, թե որ իրն է իրեն համապատասխանում, իսկ մնացածն ուղարկում է հետ։ Ընդ որում բոլոր բեռնափոխադրման ծախսերը հոգում է ընկերությունը։

Արհեստական ​​ինտելեկտի և ավտոմատացման միջոցով բրենդները կարողացել են հարմարեցնել գնումների գործընթացը հաճախորդների հետաքրքրություններին՝ հիմնելով այն ինֆորմացիայի վրա, թե որ վեբ կայքեր եք դուք այցելում ու ինչ գնումներ եք կատարում։ Բավական է մի քանի անգամ այցելեք միևնույն խանութի կայք ու կնկատեք, որ ապրանքները գնալով ավելի գրավիչ են դառնում ձեր աչքին ու ավելի հեշտությամբ եք գտնում այն, ինչ ձեզ պետք է։ Amazon- ը համարվում է անհատականացված գնումների առաջամարտիկ. հենց նրանք առաջինը սկսեցին հետևել հաճախորդների որոնողական համակարգի պատմությանն ու առաջարկել նրանց այն ապրանքները, որոնցով հետաքրքրված են։

Առցանց առևտրի խնդիրներից մեկը շարունակում է մնալ ապրանքների «ռիսկային» կատեգորիաները ՝ ջինս, կոշիկ, վերնազգեստ, մի խոսքով ՝ այն ամենը, ինչը դժվար է աչքաչափով, առանց փորձելու վերցնել: Նույնիսկ ճշգրիտ չափումները միշտ չէ, որ վստահություն են ներշնչում:

Augmented Retail-ը կամ ավելացված իրականությունը լուծում է այս խնդիրը։ Անվճար հավելվածների միջոցով գնորդը կարող է իր ցանկացած օբյեկտը տեսնել կյանքում, այն չափերով, ինչ կա։ Վերլուծաբանները նշում են, որ նման հնարավորության ներդնումը կարող է մեծացնել առցանց խանութի շահույթը 250% -ով: Իսկ դրանք արդեն իսկ կիրառող շատ ընկերություններ փաստում են դա։ Օրինակ Gucci-ին բելառուսական Wannaby ընկերության հետ համատեղ թողարկել է AR տեխնոլոգիայի միջոցով կոշիկի օնլայն չափափորձ։

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս