X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

233 նոր դեպք, 706 ապաքինված, 2 մահ. կորոնավիրուսի պատկերը Հայաստանում

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 233-ով՝ հասնելով 39 հազար 819-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 706-ով և հասել 31 հազար 556-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 61 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 171 հազար 600-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 772-ի, ևս 228 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 263 մարդ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս