X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

Վթար Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին․ կա զոհ, ծանր վիրավորներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 06։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով Սպարտակ Ա․-ն (ծնված 1997 թ․) տեղում մահացել է, իսկ Ալբերտ Ս․-ն (ծնված 1998 թ․), Արտուշ Ն․-ն (ծնված 1991 թ․), Մանուկ Մ․-ն (ծնված 1989 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ։

Բժիշկները Մանուկ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ BMW 320 մակնիշի 49 AN 449 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի՝ Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում, Սպիտակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 110 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որոնցից մեկը մահացել է, իսկ երկուսը գտնվում են ծայրահեղ, երկուսը՝ ծանր կայուն վիճակում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորներից երեքը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի, և այդ տեղեկությունը Սպիտակի ոստիկանները ճշտում են, քանի որ մեքենայի մեջ հայտնաբերվել է տաքսու տարբերանշան, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ՝ 29-Արտուշ Ներսիսյանի անվամբ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս