X
Մենք սոց. ցանցերում

Facebook

«Պետք է պարզել Տարոն Մարգարյանի՝ Մաշտոցի պուրակը շաբաշ տալու շարժառիթը». Կարապետ Ռուբինյան

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան հասկացա, Երևանի քաղաքապետը հերոսական բանակցություններ է վարել չգիտես ի՞նչ ճանապարհով Մաշտոցի պուրակի մի մասի սեփականատեր դարձած, հանրությանը անհայտ մի անձի հետ և, ըստ քաղաքապետի, հանրության համար բավականին շահավետ փոխզիջման է հանգել։ Փոխզիջման արդյունքում, որքան հասկացա, էլի ինչ-որ օբյեկտ է կառուցվելու պուրակում, բայց ավելի փոքր քան Տարոն Մարգարյանն էր վախտին շաբաշ տվել, բայց վարձակալական հիմունքով՝ ոչ որպես սեփականություն, ինչը նշանակում է, որ մի 20-25 տարի հետո, եթե էշն ու էշատերը չսատկեն, օբյեկտը կանցնի քաղաքապետարանի տիրապետության տակ։

Որպես Մաշտոցի պուրակի պայքարում իմ համեստ լուման ներդրած անձ, այլ առաջարկ ունեմ պարոն Մարությանին։

Թող քաղաքապետարանը մտնի կառավարություն և, տարածքը վերադարձնելը գերակա հանրային շահ հայտարարելով, օրենքի տառին համապատասխան, հետ ստանա այդ հողատարածքը։

Զուգահեռաբար թախանձագին պիտի խնդրեմ ՀՀ դատախազությանը պարզել Տարոն Մարգարյանի՝ տարածքը շաբաշ տալու շարժառիթը։

Հ․Գ․ Կցում եմ ՀՀ օրենքը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»:

https://www.facebook.com/photo.php?fbid=10158715133407421&set=a.36133702420&type=3&theater

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս