X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Սգում ենք զոհերի մահը

ՀՀ նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահը ցավակցություն են հայտնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթունի լուրից։ Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ»,- ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին ուղղված ցավակցական հեռագրում։

Նախագահը իր զորակցությունն է հայտնել եղբայրական Լիբանանի ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ․«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին»։ Վարչապետը նշել է, որ սգում ենք բոլոր զոհերի մահը և կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին։

Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրառման մեջ ասված է․«Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ սգում ենք Բեյրութի պայթյունների զոհերի մահը»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս