X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ հարցեր

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ նիստում քննարկվել են սահմանադիր մարմինների կողմից Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների վերաբերյալ հարցերը:

«Այսօր քննարկում էինք հարցերը, որոնք վերաբերում էին ՍԴ դատավորների թեկնածուներին: Տեսակետներ հնչեցվեցին, դրական և բացասական փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից»,- ասաց Բաղդասարյանը: Վերջինիս խոսքով՝  թեկնածուների նկատմամբ դիրքորոշումը պարզ կլինի փակ և գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս